Տհաճ վիճակ է. թեժ քննարկվում են ընտրացուցակների «թոփ» համարները. «Ժողովուրդ»
![]() 260 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 09:44 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում: Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռևս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռևս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
