Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածից երեխա է զոհվել
![]() 1091 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 23:00 Դոնեցկի շրջանում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևաքով երեխա է զոհվել, ևս մեկ կին տուժել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային ոստիկանությանը: «Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ գնդի զինյալները, հանցավոր հրաման կատարելով, անօդաչու թռչող սարք են կիրառել, որը համալրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքով»,- ասել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ հարվածի թիրախ է դարձել բնակելի թաղամասը Ալեքսանդրովսկոյե բնակավայրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի պահին բակում խաղաղ բնակիչներ են գտնվել: Կատարվածի հետևանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխան: Տեղի բնակչուհիներից մեկն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրան հոսպիտալացրել են: |
17-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
721Երեկ, 22:36Մոսկվայի կենտրոնում մեքենաներ են պայթել
321Երեկ, 18:28Սյունիքում դաժանաբար ծեծված պայմանագրային զինծառայողը մահացել է
455Երեկ, 16:00«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց
382Երեկ, 11:06Քալիֆորնիայում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
352Երեկ, 09:34Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
28201.07.2025, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
53301.07.2025, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
22601.07.2025, 12:36