Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նեպոսեդի» ստուդիայի հիմնադիր Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից

«Նեպոսեդի» ստուդիայի հիմնադիր Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
1194
Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 12:04

«Նեպոսեդի» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ելենա Փինջոյանի որդին ընկել է պատուհանից և մահացել։ Ենթադրվում է, որ տղան փորձել է սելֆի անել։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Սոլնեչնոգորսկի շրջանում:

14-ամյա պատանու տատիկը՝ նկատելով թոռան բացակայությունը գնացել է նրան փնտրելու։ Մինչ այդ տղան վերցրել է տատիկի հեռախոսը և բարձրացել վերև։

3-րդ հարկի պատուհանը բաց է եղել, իսկ տղան անգիտակից վիճակում պառկած է եղել գետնին, հաղորդում է դաշնային լրատվության գործակալության աղբյուրը:
Մահվանից մի քանի օր առաջ տղան նշել է իր ծննդյան օրը։
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Մահացած դպրոցականը «Նեպոսեդի» ստուդիայի համերգների վարողներից մեկն էր։ Բացի այդ, նա մանկական հաղորդումներ է վարել ռուսական հեռուստաալիքներով և նկարահանվել ֆիլմերում։