«Մենք հիմա պետք է Ռուսաստանից պահանջենք հայ գերիներին». Գագիկ Մելքոնյան
![]() 731 Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 23:24 «Մենք էլ գերիներ ունեինք, հանցագործ գերիներ, որոնք դատապարտվել էին մեր երեխաների սպանության համար։ Պայմանագիրը ստորագրվել էր բոլորը բոլորի դիմաց պայմանով, որը մեզ ձեռնտու էր, սակայն մենք խաբվեցինք, որովհետև մենք մի պահ կարծեցինք, թե ադրբեջանցիները մարդ են դառել։ Հավատացինք, բայց դա մենք չպիտի անեինք, և այդ երկու հանցագործին պետք է մինչև էսօր թողնեինք մեր մոտ»,- «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ մինչև վերջին գերին չգար Հայաստան, մենք այդ երկու հանցագործին չպիտի տայինք: «Մենք հիմա պետք է Ռուսաստանից պահանջենք, որովհետև նրանք պարտավոր են հետամուտ լինել, որ այդ բոլոր կետերը երկու կողմերն էլ կատարեն։ Մենք միանգամից բոլոր կետերը, որոնք վերաբերում էին մեզ, կատարեցինք՝ հավատալով թե՛ ադրբեջանցի կոչվածներին և թե՛ Ռուսաստանին»,- ասել է նախկին փոխնախարարը: Հարցին, թե ռուս գեներալն այդ մեծ ինքնաթիռով ի՞նչ գործ ուներ Բաքվում, եթե գերիները չպիտի գային, Մելքոնյանը պատասխանել է․ «Ինձ թվում է՝ նախօրոք պայմանավորվել էին, և նա գնացել էր գերիների հետևից, բայց ապարդյուն՝ չեղավ։ Այդ ընթացքում ինչ-որ բան կատարվեց այնտեղ։ Հետո, նրանք ինչքան ձգում են գերիների վերադարձը, այնքան մեր ներքաղաքական իրավիճակն ավելի է բարդանում, ավելի է լարվում։ Նրանց պետք է, որ մեր երկիրը քանդեն, քայքայեն, ավիրեն, և ինչ միջոց, որ ձեռքներն ընկնում է, օգտագործում են, որպեսզի այստեղ անկայուն իրավիճակ լինի, և չկարողանանք մեր բանակը վերակազմավորենք»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
