ՍԴ-ն քննարկում է Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով դիմումը
![]() 236 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 12:20 Սահմանադրական դատարանը քննարկում է Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։ Լրագրողների հետ զրույցում Զոհրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Հարցին՝ ինչպե՞ս են հիմնավորում իրենց պնդումը, որ կայացվել է հակասահմանադրական որոշում, քանի որ իշխող խմբակցությունը հղում էր անում Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, Սուքիասյանը պատասխանեց. «Գրառմանը չեմ անդրադառնա. եթե գրառումը անհամատեղելիության համատեքստում քննարկվում էր, ուրեմն էթիկայի հանձնաժողով պիտի կազմվեր, ու միայն այդ հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա կարող էին եզրահանգում կատարել: Մեր խորին համոզմամբ և Սահմանադրության 106-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասության մեկնաբանությամբ ու դրա հիման վրա ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի մեկնաբանությամբ՝ հանձնաժողովի նախագահին առաջադրում է խմբակցությունը և հենց այդ խմբակցությունը կարող է հետ կանչել: Մեկ այլ խմբակցություն չի կարող դա անել»: Հիշեցնենք՝ տարեվերջին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ զրկել էր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Որպես Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հիմնավորում՝ իմքայլականները պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեջբերումներ էին ներկայացրել. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»,- գրել էր Զոհրաբյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
