«Իմ քայլը» Ն. Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել
![]() 364 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 17:50 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Նախագծի զեկուցող է հանդես գալու Արթուր Հովհաննիսյանը: Նախագծի հիմնավորումներում մի շարք կետեր է ներկայացվել, թե ինչու պետք է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ որպես հանձնաժողովի նախագահ, դադարեն: Որպես օրինակ նախագծում բերված է Զոհրաբյանի՝ դեկտեմբերի 17-ին արված ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես ասված է՝ «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: Ըստ «Իմ քայլի»՝ Զոհրաբյանի վերոնշյալ գրառումները և այլ հրապարակային ելույթներ մարդու արժանապատվութունը ոտնահարող արտահայտություններ են, հետևաբար նա չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այս նախագիծը պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո նոր կարող է ընդգրկվել նիստերի օրակարգ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
