Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ-ում. FIP
![]() 247 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 14:36 «Փաստերի ստուգման հարթակը» հոդված է հրապարակել՝ «Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ-ում» թեմայով. «Սոցիալական ցանցերում և մամուլում ակտիվ քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։ Մասնավորապես, ըստ սոցիալական ցանցերի մի շարք հրապարակումների, հարցի՝ օրակարգում ներառվելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս պնդումը տարածողների շարքում է նաև «Հանուն Հանրապետությանը» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումների ճշմարտացիությունը և քվեարկության արդյունքները։ Այսպես, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգն ընդունվել է ոչ թե առանձին հարցերով, այլ երկու փաթեթով՝ հրատապ հարցեր և նախատեսված հարցեր։ Հայ ռազմագերիների հարցն ընգրկված էր նախատեսված հարցերի փաթեթում՝ երեք այլ հարցերի հետ, որոնցից մեկը «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար» հարցն է։ Նկարում ընդգծված է նախատեսված հարցերի քննարկման օրակարգը։ Հարցերի փաթեթի՝ քվեարկության դրվելուց առաջ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը, սակայն, դիմել է նիստը վարողին՝ խնդրելով առանձին քվեարկել հայ ռազմագերին վերաբերող հարցն օրակարգ ընդգրկելու հարցը։ Ստորև ներկայացված է նիստի՝ հայ գերիներին վերաբերող հարցի քննարկումը և Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը։ Հարցի քննարկումն անցել է լրագումար նստաշրջան 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ Դեմ քվեարկողների շարքում են նաև Ռուսաստանի հինգ ներկայացուցիչ, մյուս յոթը քվեարկել են ձեռնպահ։ Այսպիսով, պնդումը, թե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել միայն հայ գերիների մասին հարցին, համապատասխանում է իրականությանը, քանի որ թեև նախապես հարցը ներառված էր նախատեսված հարցերի փաթեթում, սակայն ադրբեջանցի պատգամավորի առաջարկով առանձին քվերակության է ներակայացվել»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24


