«Ոչ ոք Ալիևին չի ասում՝ միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են». Հրանտ Բագրատյան
![]() 248 Շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ., 15:44 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն անընդհատ ասում է՝ բացե՛ք Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, թե չէ ես կբացեմ։ Մերոնք մինչև հիմա չեն պատասխանում։ Չեն ասում՝ ի՞նչ միջանք, ի՞նչ բան։ Նոյեմբերի 9-ի փ-թղթում խոսվում է սոսկ կոմունիկացիաներ (հիմա՝ ճանապարհներ) տրամադրելու մասին։ Միջանցքը սոսկ ճանապարհ չէ, միջանցքում էքստերիտորիալության սկզբունք կա։ Ու հանկարծ այսօր մամուլից իմանում եմ, որ Փաշինյանն էլ Ալիևի նման Սյունիքում մերձավորների շրջապատում հայտնել է՝ չենք ուզում միջանցքը կամավոր տալ, ուժով կվերցնեն։ Իա՛։ Ուրեմն, բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանին ոչ թե կոմունիկացիա է տրամադրվում, այլ միջանցք։ Ու սա կարծես ռուսների դուրն էլ չի գալիս։ Արդյունքում, ոչ ոք Ալիևին չի ասում՝ միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են։ Հիմա սյունեցիները այս առումով բնազդորեն ճիշտ են։ Ու արդարացիորեն Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ ու դավաճան, ընդվզում են։ Բայց սիրելի սյունեցիներ, այդ նույն բառերով ի՞նչու Արմեն Սարգսյանին չդիմավորեցիք։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետով նա սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է։ Նույն Սահ-թյան 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ տարածքային փոփոխություններն արվում են հանրաքվեով։ Իսկ մինչ այդ 168-ի 2-րդ մասով նման հանրաքվեի վերաբերյալ եզրակացություն պետք է տա Սահմանադրական դատարանը։ Տղերք ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։ Բա Սյունիքում սրան ի՞նչի չէիք դավաճան անվանում։ Սա Նիկոլի խնդիրը չէ, է, այլ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հրվ․ Կովկաս և լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սյունեցինե՛ր, դուք սա չգի՞տեք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ի՞նչու Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
