Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս մարդն, առհասարակ, մտածո՞ւմ է խոսելիս, թե՞ արտաբերում է լեզվին եկածը»․ Կարինե Հարությունյան

«Այս մարդն, առհասարակ, մտածո՞ւմ է խոսելիս, թե՞ արտաբերում է լեզվին եկածը»․ Կարինե Հարությունյան
994
Շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ., 20:24

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմացա, որ Նիկոլն ասել է՝ «Մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը»:
Այս մարդն, առհասարակ, մտածո՞ւմ է խոսելիս, թե՞ արտաբերում է լեզվին եկածը:
Նման բան կարող էր ասել որևէ այլ երկրի ղեկավար, բայց ոչ Ցեղասպանություն ապրած ժողովրդին ներկայացնող հավաքական պետության ղեկավարը: Թե բա՝ կասկածի տակ չենք դնի: Իսկ գուցե կասկածի տակ դնես նախ քո գիտելիքներն ու ուղեղիդ զոռ տված մտքերը: Դրանից հաստատ կշահեինք»: