«Արդյո՞ք ԱՄՆ ճանաչումը չէր լինի ավելի վաղ». Հակոբ Բադալյան
![]() 260 Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 18:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ են գնահատականները, որոնցում ԱՄՆ նախագահ Բայդենի ճանաչումը կապվում է հենց այսօրվա, այսպես ասած, այս ամիսների աշխարհաքաղաքական իրողությունների հետ, բացատրվում դրանցով: Մինչդեռ, կա մի էական հարց: Արդյո՞ք ԱՄՆ ճանաչումը չէր լինի ավելի վաղ, ասենք 2017 թվականին, եթե ԱՄՆ նախագահ ընտրվեր ոչ թե Թրամփը, այլ Հիլարի Քլինթոնը: Հետին թվով, իհարկե, ոչ միայն բարդ, այլ թերևս անիմաստ է քննարկել՝ կլիներ, թե չէր լինի: Բայց նկատենք մի հետաքրքիր հանգամանք՝ 2012 թվականին Հիլարի Քլինթոնը ռեգիոնալ այցով եղավ Հարավային Կովկասում, որի շրջանակում այցելեց նաև Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա ԱՄՆ միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ եղել է այնտեղ: Դեսպանների այցերն այլ կատեգորիա են, դրանք համեմատելի չեն: Դրա վկայությունն է և այն, որ Քլինթոնի այցը մեկնաբանվեց իբրև մասնավոր, ոչ թե պաշտոնական արարողակարգով կատարված այց: Բայց, փաստն այն է, որ Քլինթոնը միակ պաշտոնյան էր: ԱՄՆ գնում էր ճանաչման և դրա հիմքում այսօրվա, վերջին ամիսների կամ 1-2 տարվա իրողությունները չէին, այլ աշխարհաքաղաքական տրամաբանությունը, որ նոր փուլ է մտել հենց 2011-12 թվականներից՝ ՌԴ նախագահ Պուտինի «երկրորդ գալստյան» փուլից, որի հիմքում էր եվրասիական գաղափարախոսությունը: Իսկ ՌԴ վերնախավի եվրասիական գաղափարախոսության առանցքում Թուրքիան է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
