«ԱՄՆ-ի համար Թուրքիան այլևս չունի այն կարևորությանը, որ ունեցել է տարիներ ի վեր». Արա Պապյան
![]() 336 Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 22:36 Դիվանագետ Արա Պապյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստին: Խոսելով հետագա քայլերի մասին՝ Պապյանն ասել է. «Պետք է ասել, որ փոխհատուցումները տարբեր մակարդակների են, մեկն անհատական, ընտանեկան մակարդակն է, երբ ԱՄՆ-ի քաղաքացիներն ամերիկյան դատարաններում սկսեն գործընթացներ Թուրքիա պետության դեմ՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, մյուս մակարդակում հայկական կազմակերպություններն են, մասնավորապես՝ Եկեղեցին, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որոնք սեփականություններ են ունեցել, և երրորդ մակարդակը միջպետականն է։ Ես տարիներ ի վեր զբաղվում եմ ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, ինչը, կարծում եմ, հնարավորություն կտա դրանք արդեն որպես ԱՄՆ-ի պարտավորություններ առաջ մղել։ Բայց դա հսկայական աշխատանք է, որովհետև պետք է մի ամբողջ փաթեթ պատրաստել ու գնալ առաջ։ Դա լծակ է Թուրքիայի վրա։ Նրանք, ովքեր ասում են, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել․․․ բնականաբար՝ ես էլ, կողմնակից եմ բարելավմանը, բայց այդ բարելավումը հնարավոր է, եթե Թուրքիայի վրա ազդեցության լծակ ունես։ Եթե չունես լծակ, Թուրքիան քեզ հետ հարաբերություն չի բարելավի։ Բայդենի ճանաչումը ոչ միայն իրավական, այլև մեծ քաղաքական լծակ է, դա ցույց տվեց, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան այլևս չունի այն կարևորությանը, որ ունեցել է տարիներ ի վեր»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
