Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ինչպիսին պետք է լիներ Փաշինյանի հրաժարականի տեքստը՝ ըստ Նարինե Մկրտչյանի

Ինչպիսին պետք է լիներ Փաշինյանի հրաժարականի տեքստը՝ ըստ Նարինե Մկրտչյանի
321
Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 00:44

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՏԵՔՍՏԸ
25 ապրիլի, 2021թ.
(երևակայական, բայց և՝ իրական)
Հայաստանի Հանրապետության գլխահա՛կ քաղաքացիներ,
Որպես վարչապետ ձեզ դիմում եմ վերջին անգամ:
Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը:
Ձեզ թողնում եմ Հայաստանը՝ առանց Ղարաբաղի:
Ղարաբաղը թողնում եմ Ադրբեջանին և Ռուսաստանին:
Ձեզ թողնում եմ Հայաստանը՝ վտանգված Սյունիքով և կրճատվող տարածքով:
Սյունիքը թողնում եմ Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին՝ թող կիսեն, եթե կարողանան:
Ձեզ թողնում եմ Հայաստանը՝ կցված Ռուսաստանին:
Թողնում եմ կորուսյալ երիտասարդ կյանքեր:
Նրանց ընտանիքներին թողնում եմ իրենց վշտի ու ցավի հետ:
Թողնում եմ ավերված կրթություն:
Ազգային կրթությունը թողնում եմ առանց բովանդակության և հիմնասյունների:
Ձեզ եմ թողնում հեղափոխությունը՝ թավիշով և առանց դրա, առեղծվածներով և առանց դրանց:
Ձեզ եմ թողնում իմ կադրերին՝ անփորձ և անհոգի:
Թողնում եմ հպարտ քաղաքացուն՝ հուսաբեկ և գլխահակ:
Հպարտ քաղաքացուն թողնում եմ կրակի մեջ:
Սյունիքի ցասումն իմ պաշտոնավարման դեմ է։
Ես կատարում եմ ձեր պահանջը։
Դիմում եմ վերջին անգամ և հավատացնում եմ ձեզ՝ ես ընդամենը մոդերատորն եմ եղել՝ ավերմունքի մոդերատորը:
Ես ճիշտ էի, ժողովուրդը սխալվեց: Ժողովուրդը միշտ էլ սխալվում է, բայց դա ժողովրդի կամքն է:
Մենք ով ենք, որ այդ կամքը չկատարենք»: