«Տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում»․ Հակոբ Բադալյան
![]() 363 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 23:16 «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին ուղերձում այսպիսի մի միտք էր արտահայտել, թե ովքեր սադրանք կկատարեն ՌԴ-ի հիմնարար շահերի հանդեպ, նրանք կզղջան։ Այստեղ պարզ հարց է առաջանում՝ այն, ինչ տեղի ունեցավ Կովկասում, ՌԴ-ի հիմնարար շահերի դեմ սադրա՞նք էր, թե՞ ոչ։ Չէ՞ որ Կովկասը հռչակվում է ՌԴ-ի գերիշխանության տակ գտնվող տարածաշրջան, ուր ամեն ինչ որոշում է ՌԴ-ն՝ ինչպես մեր նախկին նախագահներից մեկն է ասում»,- Factor tv-ի եթերում՝ անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմին, այսպիսի հարցադրում արեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Այստեղ հարց է առաջանում՝ տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում։ Ես հակված եմ մտածել երկրորդի մասին։ Երկու դեպքում էլ սա մեզ լրջագույն խորհելու առիթ պետք է տա։ Մենք դաշնակից ենք մի բևեռի հետ, որը մեր անվտանգային միջավայրում ամեն ինչ չէ, որ որոշում է, և շատ բան որոշում է մեր թշնամի երկրի հետ կամ այլևս չի կարողանում զսպել թշնամական հավակնություն ունեցող երկրին»,- ասաց Հ․ Բադալյանը
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
