«Ինչքան հասկանում եմ՝ Քոչարյան-Սարգսյան տանդեմը չի հաղթահարել իր տարաձայնություններն ու փոխադարձ անվստահությունը»․ քաղաքագետ
![]() 409 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 22:36 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Խորհրդարանում նրա հիմնական քաղաքական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը։ Քոչարյանի օրոք կազմված մի քանի կոալիցիոն կառավարություններում ամենաառանցքային դերն ունեցել է Հանրապետականը, կառավարության ղեկավարներից երեքը եղել են ՀՀԿ-ի ներկայացուցիչներ (Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան)։ Էդքանից հետո տրամաբանական կլիներ, որ ՀՀԿ-ն հենց Քոչարյանի հետ դաշինք կազմած գնար խորհրդարանական ընտրությունների։ Բայց ինչքան հասկանում եմ ժամանակին սիամական երկվորյակներ և ուժեղ դաշնակիցներ համարվող Քոչարյան-Սարգսյան տանդեմը չի հաղթահարել իր տարաձայնություններն ու փոխադարձ անվստահությունը՝ չնայած առերևույթ ցույց են տալիս, որ իրենց միջև ոչ մի խնդիր չկա։ Փոխարենը Հանրապետականը որոշեց Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցության հետ գնալ ընտրությունների...Մի խոսքով չափազանց հետաքրքիր ու անկանխատեսելի ընտրություններ են մեզ սպասվում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
