Բոլորը հայհոյում են Ջհանգիրյանին Արման Հովհաննիսյանի համար. «Դեժավյու»
![]() 604 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 23:44 «Դեժավյու» թելեգրամյան ալիքը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատախազության գրության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Իրավաբանները շեշտում են, թե աբսուրդը կայանում է նրանում, որ վարույթը հարուցվել է դատավորի մի որոշման մասով, որը դատական բոլոր ատյաններում մնացել է ուժի մեջ և անթերի է։ Իրավաբանները մատնանշում են, որ սա դատավորին ուղղված պատիժ է նրա անհնազանդ կեցվածքի համար։ Հայտնի է, որ այդ գործառույթը իրականացնելու համար ԲԴԽ է գործուղվել Գագիկ Ջհանգիրյանը, սակայն քանի որ, ըստ էության Ջհանգիրյանի մոտ չի ստացվել սպառնալիքներով և «լավով» պայմանավորվելը դատավորների հետ, նա դատավորներին հնազանդեցնելու այլ մեխանիզմ է մտածել։ Այն դատավորները, որոնք չեն հնազանդվում, Ջհանգիրյանը հուշում է անում Դատախազությանը, որոնք բողոքի գրություն են ուղարկում արդարադատության նախարարություն, նրանք՝ արդարադատության նախարարություն վարույթ է հարուցում և դիմում ԲԴԽ։ Իսկ ԲԴԽ-ում նստած է Ջհանգիրյանը, որը ընթացք է տալիս գործին, քանի որ դիմում է ստացել։ Ստացվում է՝ որ իշխանությունը իրեն ոչ հաճո դատավորին պատժում է դատավորների շահերի պաշտպանության համար գործող ԲԴԽ-ի միջոցով։ Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ գործուղելը և կարգելը ԲԴԽ նախագահի պաշտոնում ծրագրված էր վաղուց․ սա իշխանության Պլան Բ-ն էր, եթե դատավորներին ենթարկեցնելու աածական ծրագիրը չաշխատեր։ Ծրագիրը, որոշ չափով աշխատում էր մինչ պատերազմը և կապիտուլյացիան, սակայն դրանից հետո արդեն դատավորները կարծես հրաժարվեցին այլևս կատարել իշխանության հրահանգները։ Հիշենք, թե կապիտուլյացիայից հետո՝ մինչև այսօր, քանի հարյուր կալանքի միջնորդություններ մերժվեցին, որոնք վերաբերում էին քաղաքական երանգ ունեցող ակցիաների մասնակից քաղաքացիներին, բողոքի ձայն բարձրացնողներին փակի տակ առնելուն։ Դատավորները ընդդիմանում են, և նրանց ճնշելու պլան Բ-ն է գործի դրվել։ Գագիկ Ջհանգիրյանի այս «կոմբինացիայի» մասին խոսում են թե դատախազությունում, թե դատական համակարգում, մեր ունեցած տեղեկությունով բոլորը հայհոյում են իբր դատավոր աշխատող Ջհանգիրյանին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
