«Եթե կար ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածություն, ապա ո՞վ էր գեներացնում «Ղարաբաղը ծախելու» թեման». Վ. Աթանեսյան
![]() 296 Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 03:04 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ 2018թ. մայիսի 8-ի քվեարկությանը ՀՀԿ-ն Փաշինյանի վարչապետության մի քանի պակասող ձայն ապահովել է պայմանով, որ նա ԼՂ բանակցություններում կհետևի արդեն մշակված ուղեգծին: Երկու այլ պայման էլ է ասում, բայց գլխավորը, կարծում եմ, առաջինն է: Վարչապետի պաշտոնում Փաշինյանը Իլհամ Ալիևին հանդիպել է 2018թ. սեպտեմբերի 28-ին: Այսինքն, մայիսի 8-սեպտեմբերի 28 ժամանակահատվածում ոչ ոք չէր կարող կարծիք արտահայտել, թե ԼՂ հարցում ինչ դիրքորոշում ունի կամ չունի Փաշինյանը, չկային բանակցություններ, չպետք է լինեին նաև դրանց շուրջ դատողություններ, ենթադրություններ կամ բանակցություններից կազմակերպված կամ չկազմակերպված-սպոնտան արտահոսքեր: Բայց եթե մեկնումեկն իրեն նեղություն տա և նայի այդ ամիսների մամուլը, ապա կհանդիպի բազմաթիվ ահազանգերի, որ Նիկոլը «եկել է Ղարաբաղը ծախելու ծրագրով»: Եթե կար ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածություն, ապա ո՞վ էր գեներացնում «Ղարաբաղը ծախելու» թեման: ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածությունը հանրապետականնե՞րն են խախտել, Փաշինյա՞նը, թե՞ մի երրորդ ազդեցիկ ուժ, որին, ինչպես երրորդ նախագահը խոստովանեց, Սերժ Սարգսյանը պարտվել է 2018թ. ապրիլի 23-ին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
