Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում․ «Ժողովուրդ»
![]() 265 Չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ., 09:32 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնի համար վերջին օրերին ավելի ակտիվ պայքար է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունում ևս նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանի դեմ դավեր են նյութում, որպեսզի ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնանկ անի, ու Հայրապետյանը նշանակվի նախարարի պաշտոնում: Ըստ այդ տեղեկությունների՝ Դումանյանի ոտքի տակը փորում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Վերջիններս ամեն առիթով վատաբանում են Դումանյանին, որ նա ձախողել է նախարարության աշխատանքը, որպեսզի նրան հեռացնեն պաշտոնից: Երեկ կառավարությունը ընդունեց որոշում, որով բուհերի կանոնադրությունը փոխվեց, առանց բուհերի և ռեկտորների համաձայնության և նրանց հետ քննարկման։ Ռեկտորները կոշտ հայտարարությամբ հանդես եկան, բայց դա չխանգարեց կառավարությանը միջամտել բուհական ինքնավարությանը։ Սա արվեց, որպեսզի Վահրամ Դումանյանին Երևանի պետական համալսարանի ռեկտոր նշանակեն, իսկ Մխիթար Հայրապետյանին՝ նախարար՝ իրագործելով նրա վաղեմի երազանքը։ Մեր հարցին՝ Դուք գնում եք արդյոք գործադիր մարմին, Մխիթար Հայրապետյանը հայտարարեց.« No comment»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
