«Այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը հակառակորդի «ախորժակը» զսպելն է». Սենոր Հասրաթյան
![]() 178 Չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ., 20:56 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընթացիկ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ, չափավոր լավատեսությամբ էին վերաբերում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ... Խոսքն այն մասին չէ, ինչ այսօր մենք տեսնում ենք... Խոսքը հեռանկարում ուրվագծվող աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների և դրանց արդյունքում ավանդական թշնամու հետ կողք կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրելու դիմաց վճարվելիք գնի մասին է... Հ. Գ. Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք Երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը... Հ. Գ. Գ. Ի դեպ, ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը... Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
