Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են. ԳՇ

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են. ԳՇ
756
Շաբաթ, 15 մայիսի, 2021 թ., 09:20

Տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու» մասին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ավելին՝ բոլոր երեք ուղղություններով, որոնցով հակառակորդը մտել է հայկական տարածք, ՀՀ զինուժն ունի լիարժեք վերահսկողություն ինչպես տարածքի, այնպես էլ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականների և նրանց ապահովման ուղիների նկատմամբ»,- հայտնել են ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից: