«Վերադառնալու եմ ԱԺ, որովհետև լավ պատգամավոր եմ». Նաիրա Զոհրաբյան
![]() 609 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 19:35 ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարեց, որ թեպետ դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց շարունակելու է իր քաղաքական գործունեությունը և եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ապա ինքը որևէ կերպ կշարունակի ցուցաբերել ակտիվություն քաղաքական դաշտում: «Մանդատը չի՛ որոշում ամեն ինչ. էն մարդիկ են կառչած աթոռից, որոնց կյանքում մանդատից բացի առավել կարևոր բաներ չկան: Ես մնալու եմ քաղաքական պայքարի առաջնագծում: Ես ունեմ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, հիմա դրանք բոլորը քննարկման փուլում են: Ակտիվորեն հետևելու եմ նաև այս ընտրական գործընթացներին»,- ասաց նա: Հարցին, թե այլ կուսակցություններից առաջարկներ ստացե՞լ է, Զոհրաբյանը տվեց ոչ հստակ պատասխան. «Առաջարկներ կան, դրանք քննարկվել են: Տարբեր հանդիպումներ են եղել, բայց ես կարծում եմ՝ այս ընտրական գործընթացին ես չեմ մասնակցի: Ինձ որոշակի «թայմ-աութ» է պետք. 2007-ից ես պատգամավոր եմ... ինձ ժամանակ է պետք այդ առաջարկները քննարկելու համար...: Ես մնալու եմ քաղաքականության մեջ: Վստահաբար, վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
