Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
![]() 929 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 14:15 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար: Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
171Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
70011.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
40811.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
43711.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
92210.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
82110.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
38010.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
43110.02.2026, 10:30
