Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում
439
Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 19:30

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Նա հիշեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ապրիլի 13-ի հայտարարության մեջ ընդգծել են, որ «անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ ու կայուն կարգավորման հասնելու գործին»:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երեք երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Նշված հարցերը, Զախարովայի խոսքով, լրացուցիչ ջանքեր են պահանջում։

Դրանց թվում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը, հակամարտության ընթացքում տուժած շրջաններում ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը, հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև համագործակցությունը և ուղիղ շփումների խրախուսումը, մարդկանց միջև վստահության միջոցների ամրապնդումը: