Դանակահարել են ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորին ու համայնքային ոստիկանին
![]() 300 Չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ., 22:00 Երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից: Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝ 33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին: Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր ոստիկանների հետ համատեղ կարողացել են Գագիկ Գ.-ին տեղափոխել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
