Արարատ Միրզոյանը դեսպան կգնա․ ում է տեսնում Փաշինյանը ԱԺ նախագահի պաշտոնում․ «Հրապարակ»
![]() 170 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 09:55 «Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել և վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։ Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաև Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլև «խաղեր են տվել» ընդդիմության հետ։ ՔՊ ցուցակի անակնկալներից են նաև գեներալ Գագիկ Մելքոնյանը, դերասան Գնել Սանոսյանը, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաև նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, և Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող պատգամավորներից ցուցակ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը և այլք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
