«Հայաստանի սուվերեն տարածք մուտքը պետք է կանխվեր ի սկզբանե». Սուրեն Սահակյան
![]() 364 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 11:40 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կրակի դադարեցման մասին բովանդակությամբ խայտառակ փաստաթուղթը կնքվեց, և մենք պնդում էինք, թե պատերազմն այդպես չի ավարտվում ու չի էլ ավարտվել, մեզ մեղադրում էին միլիտարիզմի, պատերազմի շարունակություն երազելու մեջ։ Խնդրեմ, հիմա կրակ չկա, խաղաղապահներ կան, միջազգային երաշխիքներ կան, բայց զոհեր ունենք, գերիների թիվն ավելանում է, տարածքային ամբողջականության առանցքային իրավունքը ոտնահարվում է, քաղաքացիներն իրենց ապահով չեն զգում։ Եթե մենք մեր բոլոր իրավունքները զիջում ենք, եթե մենք պատերազմի ու խայտառակության միջև ընտրում ենք խայտառակությունը, ապա ստանում ենք և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։ Հայաստանի սուվերեն տարածք մուտքը պետք է կանխվեր ի սկզբանե ու շատ կոշտ մեթոդներով։ Պետք է հասկանալ, որ հակառակը մեզ պատերազմից չի ապահովագրում, իսկ մի կրակոցը կարող էր վերջ դնել ադրբեջանական այդ ամբողջ ավանտյուրային։ Քաղաքականությունը որոշելու իրավունքի համար պայքար է։ Եթե դու հրաժարվում ես այդ իրավունքը պաշտպանելուց, քո փոխարեն որոշելու են ուրիշները։ Նույնիսկ եթե «ամեն ինչ խաղաղության համար» հայեցակարգի կրողները հաշտվեն որոշ տարածքների կորուստների հետ, դրա վրա թշնամին կանգ չի առնի։ Վաղը Տավուշում էլ առաջ կգան, մյուս օրը՝ Սիսիանում և այսպես շարունակ մինչև իրենց տուն, մինչև այն պահը, երբ դու կգոռաս՝ «ոչ» ու թույլ չես տա քո փոխարեն որոշել։ Գոնե հիմա դա արդեն ակնհայտ է ու ենթադրությունների տիրույթում չէ։ Որոշելու իրավունքը, խաղաղությունը ձեռք է բերվում պայքարով՝ երբեմն կոշտ, երբեմն անհավասար, երբեմն անհույս։ Մեր փոխարեն ոչ ոք մեր ինքնուրույն որոշելու իրավունքը չի պաշտպանելու»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
