«Մեկ ժամ էինք տվել ադրբեջանական կողմին, որ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձներ»․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
![]() 606 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 16:55 ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը այսօր՝ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ Գեղարքունիքում գերեվարված վեց հայ զինծառայողների դեպքին՝ ներկայացնելով մանրամասներ։ Ասրյանը հայտնեց, որ զինծառայողների խումբն ունեցել է աջակցման խումբ, կառավարման խումբ, և խնդրի կատարման խումբ։ «Բոլոր նշվածները չեն գերեվարվել, այսինքն՝ եթե 6 զինծառայող է գերեվարվել , դա չի նշանակում, որ խումբը բաղկացած էր 6 հոգուց։ Խումբն ավելի մեծ էր, սակայն գործողությունների անմիջական շրջանում գտնվում էին 4 զինծառայող, որոնք անմիջական խնդիր էին կատարում, իսկ երկուսը, կառավարման խմբի մեջ մտնող, մոտեցել էին՝ բանակցություններ վարելու։ Այսինքն՝ պատկերացնում էին, որ կլուծվեր նույն ճանապարհով, բայց հակառակորդը գործել է այլ կերպ՝ դավադրաբար, և մեր տարածքում՝ պետական սահմանից 800 մետր խորության վրա, շրջափակել և գերեվարել մեր 6 զինծառայողներին»,- ասաց Ասրյանը։ Հարցին՝ գերեվարվել են, թե առևանգվել, Ասրյանը պատասխանեց․« Առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում»։ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը նշեց, որ ադրբեջանական կողմին սկզբում մեկ ժամ է տրվել, հայ զինծառայողներին վերադարձնելու համար։ «Մեր նշած առաջին ժամկետը լրացել է։ Մեկ ժամն անցնելուց հետո մեզ հետ կապ են հաստատել ռուս գործընկերները, որոնք Ստեփանակերտում են, և ներկայացրել, որ Բաքվում անցկացնում են խորհրդակցություն և քննարկում գերիների վերադարձման հարցը, դրա համար մենք մեկ ժամը լրանալուց հետո համապատասխան գործողությունների չենք գնացել»,- ասաց Ասրյանը՝ նշելով, որ եթե հակառակորդը հայկական կողմի ներկայացրած պայմանները չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
