Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը». Լիտվայի ԱԳՆ

«Դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը». Լիտվայի ԱԳՆ
376
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 21:45

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով: Լիտվայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ ասված է. «Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը: Սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր հավաքելով: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»: