Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ֆրանսիայի ԱԳՆ-ը՝ հայ ադրբեջանական սահմանային միջադեպերի մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ը՝ հայ ադրբեջանական սահմանային միջադեպերի մասին
744
Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 00:35

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած միջադեպերով, որոնցից վերջինի ժամանակ՝ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերն ադրբեջանական զորքերի կողմից գերեվարվել է 6 հայ զինվոր: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում դրսևորել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է անցկացվի կողմերի միջև բանակցությունների շրջանակում»,- նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ հիշեցնելով մայիսի 13-ին Էմանուել Մակրոնի տարածած հայտարարությունը: