Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի՛ ասա մի բան, որով թշնամուդ գրգռում ես ու որի տակից չես կարող դուրս գաս»․ Կարեն Մեժլումյան

«Մի՛ ասա մի բան, որով թշնամուդ գրգռում ես ու որի տակից չես կարող դուրս գաս»․ Կարեն Մեժլումյան
291
Ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ., 19:25

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ, սրա ԱՆադեկվատությունն ԱՆսահման է։
«Արցախը Հայաստան է և վերջ» (այլ անհաշվենկատ արտահայտություններ (վարքագիծ) ևս) ասելուց հետո. պատերազմ, հազարավոր զոհեր ու վիրավորներ, Արցախի հանձնում, կապիտուլյացիա, Հայաստանի սահմանների զիջում ու ... չգիտենք, թե դեռ ինչ կլինի։
Ու երբ երկրի նախկին նախագահների մակարդակով ասում են՝ չպտի նման բան հայտարարեիր, ասում է՝ տենց ասողները համարել են, որ Արցախը Ադրբեջանինն է։
Սա տենց էլ չհասկացավ, որ իրեն ասում են՝ մի ասա (արա) մի բան, որով թշնամուդ գրգռում ես ու որի տակից չես կարալու դուրս գաս, իսկ երբ երկրի ղեկավար ես, մի ասա մի բան, որի տակից երկիրդ չի կարալու դուրս գա։
Արցախը փաստացի Հայաստան էր։ Գլուխդ կախ աշխատեիր, Հայաստանն ամրացնեիր ու հզորացնեիր, ով էր լեզվիցդ քաշել։
Բայց դե չէ, ինքը կայֆ է ստանում՝ մենակ մնալուց, ընկնելուց, հետո ոտքի կանգնելուց...
Իր կայֆը կատարյալ դարձնելու և էքստազի մեջ ընկնելու համար որոշել է էքսպերիմենտը մի ամբողջ երկրի վրա անել... կամ կստացվի, կամ չէ»։