«Մի՛ ընկեք անձի պաշտամունք քարոզող խմբերի ստեղծած ծուղակը». Գարեգին Միսկարյան
![]() 361 Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 16:55 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայեր։ Ես ատել եմ, ատում եմ, և կատեմ անձի պաշտամունքը, լինի դա Լևոնի պաշտամունք, Ռոբի պաշտամունք, Սերժի պաշտամունք, թե Նիկոլի պաշտամունք։ Գնահատեք ոչ թե մարդկանց, այլ ձեր կրած գաղափարներն ու արժեքները։ Նրանք, ովքեր ձեզ համոզում եմ, որ անձերն են «փրկելու» Հայաստանը, նրանք գլուխները պատին են տալիս։ Բոլոր էդ անձերն ունեցել են երկիրը փրկելու լայն հնարավորություն, բայց բոլորի դեպքում էլ հակառակն է եղել։ Ու էստեղ մեղավորը էդ փառամոլ անհատները չեն, որոնք սնուցվում են ձեր երկպագության մանանայով, որովհետև Հայաստանը էս վիճակից հանելը մի հոգու, երկու հոգու, հարյուր հոգու գործ չի։ Մի տրվեք կռապաշտութնանը։ Մի լրացրեք կռապաշտների շարքերը։ Մի ընկեք անձի պաշտամունք քարոզող խմբերի ստեղծած ծուղակը, իբր առաջնորդից է կախված մեր ամբողջ ապագան։ Առաջ նայեք ու մտածեք վաղվա մասին։ Անցյալից թող մնան միայն քաղած դասեր։ Անձերին «թաղեք» անցյալում։ Եթե Հայաստանում կա մեկը, ումից կախված է Հայաստանի ապագան, ապա դա մեզնից ամեն մեկն է։ Սա է իմ մոտեցումը, սա է սեփական անձը արժևորելու և պետությունը նրա վրա հյուսելու, կառուցելու ճանապարհը»։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
