Փաշինյանը Կութ էր գնացել գերեվարվածների հարազատների բողոքը կանխելու և խոստումներ տալու համար
![]() 292 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 20:35 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էր։ Նույն օրը պարզ էր դարձել, որ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Փաշինյանը Կութ գյուղ էր շտապել ոչ թե իրավիճակին տեղում ծանոթանալու ու լուծումներ գտնելու, բնակիչների գոտեպնդելու համար, այլ հանդիպելու գերեվարվածների հարազատներին։ Փաշինյանը փորձել է կանխել վերջիններից կողմից հնարավոր բողոքի ակցիաները: Երաշխավորել է, որ սեղմ ժամկետներում պահեստազորայինները վերադառնալու են, նշել, թե աղմուկ բարձրացնել պետք չէ, հանրայնացումը կխանգարի գործընթացին։ Չնայած խոստումներին՝ արդեն անցել է չորս օր, իսկ գերեվարված զինծառայողների վերադարձի քայլերի մասին հստակ չի հաղորդվել։ Փաշինյանը կոչ է արել զինծառայողների հարազատներին նաև կապի դուրս չգալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ծնողներն այժմ երկընտրանքի առաջ են կանգնել՝ գերեվարված զավակների վերադարձի հարցում տեսանելի քայլեր չեն արվում ու չգիտեն ում բողոքեն կամ բողոքեն, թե ոչ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Այնուհետև հրապարակվեց պայմանագրային զինծառայողների անունները՝ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
