Ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտակայքում սպառնացել են հայ հովիվներին
![]() 316 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 20:45 Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Նրա խոսքով՝ հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։ «Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասել է նա։ Շադունցի խոսքով՝ փոքր միջադեպերը չհաշված՝ այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։ «Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին՝ զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշել է Շադունցը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
