Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան
537
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 18:55

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: