Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար
447
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 19:15

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի, ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։