Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Սամվել Պետրոսյանը՝ Արցախի ՆԳ նախարարի առաջին տեղակալ

Սամվել Պետրոսյանը՝ Արցախի ՆԳ նախարարի առաջին տեղակալ
1168
Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 15:30

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին
Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը:

Նշենք, որ Ս.Պետրոսյանը 1986 թվականի հոկտեմբերից ծառայում է ներքին գործերի համակարգում: Ծառայության 6 տարին անցել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում: