Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արամ եղբայր, էդ հարցով դիմե՞լ ես Նիկոլ Փաշինյանին». Դոգ

«Արամ եղբայր, էդ հարցով դիմե՞լ ես Նիկոլ Փաշինյանին». Դոգ
505
Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 00:05

Դոգ մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է Արամ Սարգսյանի վերջին հայտարարությանը. «Արամ Զավենի Սարգսյանն ասում ա՝ Քոչարյանի շտաբի դիմացի ավտոներից ամեն մեկով մի «Բայրաքթար» կարելի էր ձեռք բերել: Ճիշտ ես ասում, Վազգենի ախպեր, բայց Արամ եղբայր, էդ հարցով դիմե՞լ ես Նիկոլ Փաշինյանին: Առհասարակ, 3 տարում քանի՞ մարդ ենթարկվեց պատասխանատվության: Միջազգային հետախուզության մեջ գտնվող մարդուն թույլ ա տալիս գալ ու մասնակցել ընտրություններին: Մուկուչյանն էլ ասում ա՝ ես ի՞նչ անեմ, թող МВД-ն զբաղվի: Ինչի՞ ոչ մեկ չենթարկվեց քրեական պատասխանատվության»: