«Քոչարյանը քաոսի է վերածելու երկիրը․ այս սպանությունները պատահական չեն»․ Ժիրայր Սեֆիլյան
![]() 439 Չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ., 23:50 «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց ուժին մրցակից չէ: «Միայն փող ունեն: Այս հետպատերազմյան ժամանակներն այլ ժամանակներ են։ Վստահ եղեք, նրանք փողը, որ ծախսում են, այլ նպատակներով են ծախսում, ձայներ հավաքելու նպատակով չեն ծախսում: Նրանք փորձում են ընտրությունների բեմականացումն ապահովել, որովհետև պատրաստվում են ընտրություններից հետո երկիրը քաոսի վերածել, քաոսը խորացնել: Այս մասին հաճախ ենք բարձրաձայնել, հիմա էլ եմ բարձրաձայնում և ասում, որ այս փուլում ընտրություններ չպետք է լինեին: Մենք պարտադրված ենք մասնակցում, պարտադրում եք, մենք էլ կմասնակցենք, շռնդալից մուտք կգործենք և այնտեղից կփորձենք տիրություն անել իրավիճակին: Բայց ասեմ՝ քաոսային վիճակ է ստեղծվում, որը խորանալու է։ Խնդրեմ՝ այս երեք օրվա մեջ մենք լսել ենք երկու սպանության մասին քաղաքի կենտրոնում, պատահական չէ այս ամեն ինչը, շարունակվելու է այս ամենը, և քոչարյանների, հինգերորդ շարասյան ընտրությունների բեմականացման նպատակը ոչ թե ձայներ հավաքելն է, այլ ընդամենը թատրոնին մասնակից դառնալը, նրանց նպատակն այլ է․ քաոսի վերածելով՝ մեր երկիրը թուլացնել, թուլացնել, թուլացնել և հասցնել այն մակարդակի, որ հայությունը ձեռքերը բարձրացնելով՝ ասի՝ «սիրելի՛ Ռուսաստան, եկեք մեզ փրկեք»: Անշուշտ, սա ձախողվելու է, և այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր ժողովուրդը օր առաջ պետք է աջակցի մեզ, եթե ընտրություններ են, ապա իրենց ձայնը մեզ տալով, եթե ընտրություններ չկան, ապա փողոց դուրս գալով: Միակ ուժը, որ կարող է քաոսը զսպել, կանխել, վերացնել, դա Ազգային ժողովրդավարական բևեռն է»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսայնութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
