Իշխանությունն անցանկալի կերպարներին պատժելու նոր ձև է մտածել. «Ժողովուրդ»
![]() 282 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 09:10 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվը ավելացնել: Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։ Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, և այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու օգնականներ՝ Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի օգնականները, «գործուղվել են» հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել, ու հաղթել են պատգամավորների օգնականները: Չնայած այն բանին, որ հեղափոխական իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան իսպառ վերացնելու են Հայաստանից, բայց մինչև այսօր այդ հայտնի կոռուպցիոներները բացահայտված, կալանավորված կամ դատապարտված չեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
