Սպանություն՝ Լոռու մարզում. սպանվածը 31-ամյա երիտասարդ է
![]() 315 Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 18:50 Այսօր՝ հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 31-ամյա Տ. Դ.-ն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի քաղաքացիների կողմից։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Արևաշող գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից դանակով դիտավորությամբ Տ. Դունամալյանի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
