Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. ՊՆ

Գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. ՊՆ
456
Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 23:30

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն․ հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։