«Չե՞ս կարող գործել, ուրեմն՝ լռի՛ր»». Սոֆյա Հովսեփյան
![]() 472 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 00:20 ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կարևոր հարց ամրագրենք և հստակ գնահատական տանք: Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր որդուն է առաջարկում գերիների փոխարեն, այս հարցը հանում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթի 9-րդ կետից, որ բոլորը բոլորի դեմ պարտադիր պետք է վերադարձվեն: Սա վտանգավոր մոտեցում է և Ադրբեջանը, ըստ փաստաթղթի, պարտավոր է մեր գերիներին առանց քննարկման վերադարձնել և ՌԴ-ն էլ պարտավոր է ապահովել այս գործընթացի արագ կարգավորումը: Վտանգներից մյուսն այն է, որ տանում է մի դաշտ հարցը, որ «ինչ-որ բանի դիմաց» պետք է գերիները վերադարձվեն, օրինակ, տարածքներ, միջանցք և այլն: Բայց չի կարող այդպես լինել, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է և պարտավոր են կատարել: Ջանք մի թափիր հարցը մեր դեմ շուռ տալու, չե՞ս կարող գործել, ուրեմն՝ լռի՛ր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
