Ընտրակաշառք բաժանելու համար ձերբակալվել է Ռուբեն Խլղաթյանը և ևս մեկ անձ. դատախազություն
445 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 12:15 ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021թ-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գորմարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։ Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությանը: Ռ. Խ-ն և Գ.Պ-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: |
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
196Երեկ, 11:06Ալեն Սիմոնյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
30216.05.2024, 16:24ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանին ձերբակալելու մասին
29316.05.2024, 15:18Կալանավորվել է Արագած Ախոյանը
31116.05.2024, 10:24«ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն 8-9 օրերի ընթացքում». վարչապետի աշխատակազմ
24916.05.2024, 10:00ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած հանդիպման մասին
78615.05.2024, 23:36Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետ հաստատված չէ․ ԱԳՆ
26815.05.2024, 22:06«Մարդիկ են այրվել խարույկների վրա, բայց դրանից երկրագունդը չի դադարել պտտվել». Փաշինյան (տեսանյութ)
31915.05.2024, 19:18