Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման»․ Նիկոլ Փաշինյան

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման»․ Նիկոլ Փաշինյան
195
Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 18:25

Այսօր՝ Աչաջուրում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց իր և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերություններից։
«Գիտեք,որ երբ ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-մայորի կոչումով։ Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ՝ գեներալ-գնդապետի կոչում։ Երբ որ ես միջնորդել եմ նշանակել ԳՇ պետ և խոսակցություն ենք ունեցել, իրեն ասել եմ՝ Օնիկ, գիտե՞ս, մենակ մի բանից եմ էս պատմության մեջ վախենում․ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես, ասել ա չէ՛, խնդիր չունես, մի՛ անգանգստացի»,- համակիրներին պատմեց վարչապետի պաշտոնակատարը։
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման։ Ես իր ասախծները երբեք կասկաածի տակ չեմ դրել»,- նշեց նա։