Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
289
Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 19:40

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով մեղադրյալ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: