«Մտածե՞լ են այս 124-ը Քոչարյանին սատարելու մասին որոշում կայացնելուց առաջ». Կարինե Հարությունյան
![]() 183 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 16:00 Լրագրող, ՀԱԿ նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտավորականնե՞ր: Ավելի ճիշտ է ասել՝ տասը տարվա ընթացքում քաղաքական մի շարք սպանություններով հայտնի, Մարտի 1-ի սպանդի հեղինակ Ռոբերտ Քոչարյանին սատարողներ: Նրանք գրում են՝ «...Վճռական այս պահին, կրկին խաբվելու իրավունք չունենք, համախմբվենք «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի շուրջը՝ հանուն մեր սերունդների, հանուն մեր ստեղծարար ընթացքը շարունակելու, հանուն հայ ժողովրդի իրական հաղթանակների»: Ճիշտ է, որ կրկին խաբվելու իրավունք չունենք: Եվ ուրեմն՝ ընտրենք մի մարդու, որը կրկին կգործի սպանություններ, կրկին Երևանը շինհրապարակի կվերածի և Երևանի մյուս մասն էլ կավերի, կրկին կթալանի ու կկեղեքի: Մտավորականը, ըստ իս, մտածողն է՝ անկախ նրանից, թե ինչ կրթություն ունի: Մտածե՞լ են այս 124-ը Քոչարյանին սատարելու մասին որոշում կայացնելուց առաջ: Եթե մտածել են և ընտրում են սպանությունների ու թալանի արքային, լուրջ հարց է ծագում, կներեք, նրանց և մտավորական բառի համատեղելիության վերաբերյալ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
