«Դեռ չի եղել քվեարկություն, բայց ասում եք՝ հաղթել եք, մյուս կողմը ևս ասում է, որ հաղթել է»․ Էդմոն Մարուքյան
![]() 236 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 23:40 «2008 թվականին տղաս 1 տարեկան էր, 13 տարի անցել է, նա արդեն14 տարեկան է։ Մարտի 1-ի դեպքերը տեղի ունեցան և հիմնական երևացող դերակատարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դուք, շարունակում ենք մնալ այս պատմության քննության և փակ շրջափուլի մեջ։ Հունիսի 21-ին Դուք և Ռ․ Քոչարյանը մարդկանց հրավիրում եք ցույցերի, արդյոք սա նո՞ւյն պրոցեսն է, որ կարող է կրկնվել»,- նախընտրական բանավեճի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ չի կարող նման պրոցես տեղի ունենալ․ «2008 թվականին նախագահական ընտրությունների տվյալները կեղծվել են, այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել, և ՀՀ քաղաքացու քվեարկությունը ճշգրիտ արտահայտվելու է։ Ես կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր, որոնցից մեկի առաջամարտիկը Ձեր նշած ուժն է, և այդ ուժերը հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ, և ըստ այդմ, Հայաստանի քաղաքացին չի կարող քվեարկել նման ուժի օգտին, և ես կարծում եմ, որ մենք 60 և ավելի տոկոսներով կձևավորենք հստակ խորհրդարանական մեծամասնություն»։ Արձագանքելով՝ Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Դեռ չի եղել քվեարկություն, բայց Դուք ասում եք, որ հաղթել եք, մյուս կողմը ևս ասում է, որ հաղթել են, և երկու կողմերը մարդկանց հրավիրում են ցույցերի։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ մոտավորապես նույն պատմությունը մենք կարող ենք ունենալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
