«Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն». Արմեն Աշոտյան
![]() 235 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 14:30 «Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն: Իշխանությունը հրահանգներ է տալիս այս կառույցներին՝ կանխատեսելով իր գալիք պարտությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը: Նա հայտնեց, որ այսօր՝ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց շտաբների պետերին. «ԱԱԾ-ն անցել է այդ գործողություններին՝ առանց գեթ մեկ հիմքի»,- ընդգծեց Աշոտյանը: Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Աշոտյանն ասաց. «Ոստիկանական տարբեր բաժանմունքներ հանրապետությունով մեկ հրավիրում են ազդեցիկ մարդկանց և պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնում: Դրանց նպատակն այն է, որ «քեզ խելոք պահի, մեկ ա, մենք կրելու ենք, հետո դու քո հալը կտենաս. հանգի՛ստ մնա, մի՛ խառնվի, մի՛ աշխատի»»: Աշոտյանը հայտնեց, որ դատախազությանը վերաբերող ահազանգեր ևս ստացել են. «Գլխավոր դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, այլ հիմնարկների ղեկավարներ, որոնց հետ նույնպես տարվում են սպառնալիքներով լի զրույցներ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հայտնած տեղեկություններն ամբողջովին փաստագրված են: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
