«Ես Ուրիխանյանի, Արզաքանցյանի հետ նույն սեղանի շուրջ անելու բան չունեմ». Արման Բաբաջանյան
![]() 174 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 11:30 «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է իր և նոր ձևավորվող խորհրդարանի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ հետագա հնարավոր համագործակցության մասին: «Ես վարչապետին անկեղծորեն ասել եմ՝ արտախորհրդարանական այս հանդիպումների կարիքը նա չունի, ինչպես նաև չուներ որևէ այլ ձևաչափով ժողովրդի հետ հարաբերվելու անհրաժեշտություն, դրան, օրինակ, դիմեց Սերժ Սարգսյանը՝ Հանրային խորհուրդ ստեղծելով, որպեսզի ժողովրդի հետ հարաբերվելու այլ խողովակ ունենա: Ես վարչապետին ասացի՝ եթե նպատակն իսկապես աշխատանքի մեջ մեր ներգրավումն է, մենք պատրաստ ենք էդ աշխատանքը դիտարկել, քննարկել և ոլորտային պատասխանատվություն վերցնել ու առաջ գնալ: Ես անկեղծորեն տեսնում եմ նաև այդպիսի ակնկալիք հասարակության կողմից, որը պետք է որևէ կերպ արձագանք գտնի: Եթե կգտնվի մի ոլորտ, որտեղ ես կկարողանամ իմ ծառայությունը բերել և արժանիորեն հաջողություն բերել ընդհանուր գործին, ուրեմն պատրաստ եմ լծվել օրնիբուն աշխատանքի, ինչպես աշխատել եմ խորհրդարանում: Այլ ձևաչափով հանդիպումները..., կներեք, ես Տիգրան Ուրիխանյանի և Արզաքանցյանի հետ նույն սեղանի շուրջ անելու բան չունեմ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
