Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման»». Արման Աբովյան

«Կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման»». Արման Աբովյան
188
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 16:15

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու:
Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսին, թե մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր հայրենիքը կործանումից կամ, այլ կերպ ասած, Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:
Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ:
Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում:
1) Թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով առաջ են մղելու Արցախի Հանրապետության ապալեգիտիմացումը:
2) Թուրքերը և ադրբեջանցիները համակարգված կերպով փորձելու են գրավել սահմանամերձ բարձունքներն ու տարածքները Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական կետերում՝ ավելի խորանալով մեր տարածքներում (խոսքը հավանական դելիմետացիաի և դեմարկացիայի մեկնարկի մասին է):
3) Իսկ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից զուգահեռ առաջ կտանեն ճանապարհների իբր ապաշրջափակման գաղափարը, ինչը, իրականում, նշանակում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի վերամիավորոմը «Պանթուրան» ծրագրի իրականացման շրջանակում:
Բացի այդ, ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, այսպես կոչված, «նորմալացման»:
Սա իր հերթին ենթադրում է.
ա) Հայ Դատի գաղափարների մերժումն է և թուրքերի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորումը՝ իբր Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար, ինչը իրականում նշանակում է ցեղասպանության հարցի տեղափոխում «պատմություն» տիրույթ, որն իր հերթին նշանակում է միջազգային հանրության քաղաքական օրակարգից մեզ համար սկզբունքային հարցի դուրս բերում...
բ) Իսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գործընթացը ենթադրում է հրաժարում Արցախի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իրավունքից, և իրականում դա կհանգեցնի Արցախի վերջնական կործանմանը և ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների մի մասի բռնազավթմանը: ...Այս ամենը ոչ մի կերպ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ի վերջո մեզ հանգիստ կթողնեն, ընդհակառակը, այդ պլանների իրականացումից հետո փորձ է արվելու մասնատել Հայաստանը հարավային թևի երկայնքով և հեռանկարում՝ երկրի ողջ տարածքի երկայնքով:
Հիմա հարց. պատրա՞ստ ենք այս ամենին: Անտարբեր կդիտե՞նք, թե՞ դեռ շատ կամք կունենանք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր հարթակներում»: