Քոչարյանին կարող է բաժին հասնել Ծառուկյանի աշխատասենյակը, Վանեցյանին՝ Մարուքյանինը․ «Հրապարակ»
![]() 229 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 09:48 «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգևորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։ Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին ՀՀԿ-ականներն ունեին։ Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, բայց, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի հարկաբաժնում կտեղավորվի խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը։ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակն էլ կարող է բաժին հասնել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ»-ին կիջեցնեն առաջին հարկ, որտեղ մշտապես ամենաանմխիթար աշխատասենյակներն են եղել, և տեղավորված է եղել «Լուսավոր Հայաստանը»։ Արթուր Վանեցյանին, ըստ ամենայնի, բաժին կհասնի Էդմոն Մարուքյանի աշխատասենյակը, որը ժամանակին զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանը՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար։ Ի դեպ, ընտրությունների թեժ օրերին ԱԺ-ում կրկին նորոգում էր ընթանում՝ դարձյալ վերակառուցում են ջեռուցման համակարգը, որը նորոգել են երկու տարի առաջ։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
